Թուրքիայի իշխանությունները բանակի երեք բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրել են լրտեսության և ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարման մեջ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Ստամբուլի դատախազ Իրֆան Ֆիդանին:
Դատախազի խոսքերով՝ գեներալ Իբրահիմ Այդընը, պաշտոնաթող գնդապետ Բուրհանեթին Ջիհանգիրօղլուն և գեներալ Համզա Ջելեփօղլուն մեղադրվել են ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու և ղեկավարելու, ինչպես նաև լրտեսության և երկրի կառավարությունը տապալելու փորձի մեջ:
Նշվում է, որ երեք կասկածյալներին կանչել են Ստամբուլի դատարան՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությանը պատկանող բեռնատարների հետաքննության գործով: