Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը առաջընթաց են արձանագրել ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամության պայմանների վերանայման հարցում: Այս մասին ասվում է բրիտանական կառավարության կայքում:
«Վարչապետն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը քննարկել են Մեծ Բրիտանիայի անդամակցության պայմանների փոփոխության հարցը ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից հետո երկկողմ հանդիպման ժամանակ: Նրանք համաձայնել են, որ մենք շարունակում ենք լավ առաջընթացի հասնել: Չնայած վարչապետի՝ Եվրոպական խորհրդի նախագահին հղված նամակում նշվում է, որ մի ոլորտը բարդ է մյուսից՝ լուծումներ փնտրելու և բոլոր 4 ուղղություններով բարեփոխումները համաձայնեցնելու բանակցությունները ԵՄ անդամ-պետությունների հետ շարունակվում են»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ԵՄ անդամ բոլոր երկրները ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամության պայմանների վերանայումը կքննարկեն հաջորդ ամիս Եվրոպական խորհրդի նիստի ժամանակ: