Ցիպրասը «նյարդային» է որակել թուրք օդաչուներին

12:44     30 նոյեմբերի, 2015

«Բարեբախտաբար, մեր օդաչուներն այդքան էլ նյարդային չեն, որքան ձերը՝ ռուսների նկատմամբ»,- Թվիթերի իր էջում նման նման գրառումով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավիթօղլուին է դիմել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:

Բացի այդ, Ցիպրասն անդրադարձել է նաև հույն և թուրք օդաչուների մասնակցությամբ Էգեյան ծովում պարբերաբար կրկնվող միջադեպերին:

«Այն, ինչ տեղի է ունենում Էգեյան ծովում, անհավատալի է և վրդովեցուցիչ: Մենք միլիարդներ ենք ծախսում զենքի վրա: Դուք` մեր օդային տարածքը խախտելու վրա, մենք` ձեր ինքնաթիռները «որսալու»»,- ասվում է Ցիպրասի հաջորդ թվիթում:

Մեկ այլ հաղորդագրությունում Ցիպրասը Թուրքիայի վարչապետին խորհուրդ է տվել կենտրոնանալ փախստականների խնդրի վրա, ոչ թե սպառազինության արդիականացման:

Դավութօղլուն իր հերթին անպատասխան չի թողել այդ կոչերը: «Օդաչուների վերաբերյալ մեկնաբանությունները հազիվ թե համահունչ են այսօրվա օրակարգի հետ, Ալեքսիս: Եկեք կենտրոնանանք մեր դրական օրակարգի վրա»,- գրել է Դավիթօղլուն Twitter-ի իր էջում՝ ի պատասխան Ցիպրասի հայտարարության:


© armedia.am