Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ Կարո Փայլանը խորհրդարանում իր ելույթն սկսելուց առաջ ներկաներին հայերեն է ողջունել, գրում է kitahaber.com-ը։
«Հարգարժան նախագահող, հարգարժան պատգամավորներ, բարև ձեզ»,-ասել է Փայլանն ու խոսել Դիարբեքիրի փաստաբանների պալատի ղեկավար Թահիր Էլչիի սպանությունից՝ նրան համեմատելով պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի հետ:
«Թահիր Էլչին սպանված լրագրող Հրանտ Դինքի նման «խաղաղության աղավնի» էր և հավատում էր խաղաղությանը»,-ասել է նա:
Հայ պատգամավորն ընդգծել է, որ Թահիր Էլչին սպանվել է, քանի որ Հրանտ Դինքի սպանության նման հանցագործությունները չեն բացահայտվում: