Այսօր Փարիզում մեկնարկած կլիմայի փոփոխության խնդիրների շուրջ ՄԱԿ-ի միջազգային գագաթաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հանդիպում չի նախատեսվում: Այս մասին հաղորդել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Էրդողանի հետ հանդիպում չի նախատեսվում, այդ մասին խոսք անգամ չի գնում », - հայտնել է Պեսկովը լրագրողներին:
Նա հավելել է նաև, որ «գրաֆիկում դեռևս ոչ մի շփում գրանցաված չէ»: