Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության պարագայում Իտալիան պետք է դուրս գա ԵՄ-ից: Այս մասին Եվրամիություն (ԵՄ)-Թուրքիա գագաթաժողովից հետո Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իտալիայի «Հյուսիսային լիգա» (Lega Nord) կուսակցության առաջնորդ Մաթեո Սալվինին, հաղորդում է ermenihaber-ը:
«Եվրոպան Թուրքիային 3 մլրդ է նվիրում փախստականների ճգնաժամի կապակցությամբ: Իսկ որոշներն ուզում են, որ նույն այդ Թուրքիան մտնի ԵՄ: Եթե նրանք մտնում են, ապա ԵԿԵՔ ՄԵՆՔ ԴՈՒՐՍ ԳԱՆՔ»,- գրել է նա:
Հայտնի է, որ Սալվինին նախկինում ևս բազմիցս դեմ է արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Այս գրառումը մեծ արձագանք է ստացել ու բազմաթիվ մեկնաբանությունների առիթ դարձել Իտալիայում: