Թուրքիան չի պատրաստվում ներողություն խնդրել Ռուսաստանից ՍՈւ-24 կործանիչը խոցելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպելուց հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մեր օդային տարածքը և ցամաքային սահմանը պահպանելը ոչ միայն մեր իրավունքն է, այլ նաև մեր պարտականությունն է: Ոչ ոք ներողություն չի խնդրելու իր պարտավորությունները կատարելու համար», - ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական ռազմաօդային ուժերը Սիրիայի օդային տարածքում խոցել են ահաբեկիչների դեմ գործողություններ իրականացնող ՌԴ Սու-24 կործանիչը: Ռուսաստանի նախագահն այն անվանել է «հարված թիկունքից»: