ՆԱՏՕ-ն ողջունում է Թուրքիայի ջանքերն ուղղված Ռուսաստանի հետ շփման հաստատմանը և հանգստության կոչ է անում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ:
«Բոլոր դաշնակիցները միանգամայն պաշտպանում են տարածքային ամբողջականությունը և օդային տարածքը պաշտպանելու Թուրքիայի իրավունքը: Ես ողջունում եմ Թուրքիայի ջանքերն ուղղված Մոսկվայի հետ շփումների հաստատմանը և լարվածության թուլացմանը», - նշել է Սթոլթենբերգը:
Նա հերթական անգամ Ռուսաստանին կոչ է արել կառուցողական դեր խաղալ Սիրիայում՝ գործելով ԻՊ դեմ: