Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպել է Հայաստանի հավաքականի Red Eagles ֆան շարժումի հետ:
Ֆան շարժման անդամները շոշափել են ֆուտբոլասերներին հուզող մի շարք հարցեր, որոնցից առաջնայինները տոմսերի գնային քաղաքականույթունն էր և ազգային ընտրանու ապագա գլխավոր մարզչի հարցը, հայտնում է Panarmenian-ը:
Հայրապետյանը հայտնել է նաև, որ ամենայն հավանականությամբ արդեն դեկտեմբերին հայտնի կդառնա ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը: Նա նշել է, որ արտասահմանում աշխատող միակ մասնագետը, ում դիտարկում է այդ պաշտոնում, ֆրանսիական «Նանտի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանն է: Պաշտոնյան հայտնել է, որ նախկինում այդ մասնագետին 2 անգամ առաջարկել է գլխավորել ազգային ընտրանին, սակայն Տեր-Զաքարյանն անձնական պատճառներով մերժել է հրավերները: Հայրապետյանն ասել է, որ պատրաստվում է երրորդ առաջարկն անել ֆրանսիական թիմի մարզչին:
Նա խոսել է նաև իր պաշտոնավարման մասին.
«Եթե աշխարհի 2018-ի առաջնության առաջիկա ընտրական փուլը Հայաստանի հավաքականը ձախողի, ես հրաժարական կտամ: Երբեք չեմ ասել, որ շրջափուլի չստացվելու դեպքում կհեռանամ, բայց այժմ ասում եմ: Ես ստախոս չեմ:
Հայաստանի առաջնությունում տոտալիզատոր է մտել, նաև այդ աղբը պիտի փորձեմ մաքրել:
Ավելի ասեմ, եթե ՖԱՖ-ը մի փոքր դադար տար, ես հրաժարական կտայի: Ուղղակի ինձ թասիբի են գցել. պետք է աշխատեմ»: