Թուրքիայի խոշոր քաղաքներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 28-ին սպանված է հայտնի քուրդ փաստաբան Թահիր Էլչիի հիշատակին նվիրված ակցիանները ցրվել են ոստիկանության կողմից: Ամենամեծ ակցիային, որը նախօրեին տեղի է ունեցել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում մարդիկ եկել էին «Դուք չեք կարող սպանել մեզ բոլորիս» ցուցանակներով: Սրան ի պատասխան՝ պաշտոնական Անկարան ջրաշիթերի և արցունքաբեր գազի միջոցով ցրեց ակցիան:
Նշենք, որ Էլչին լրագրողներին էր ներկայացրել Հյուսիսային Քրդստանի 15 քաղաքապետերի նամակը, որտեղ վերջիններս հանդիպում էին խնդրում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ:
Թուրքական պետական Anadolu գործակալությունը նշում է, որ հարձակման հետևում ամենայն հավանականությամբ կանգնած է PKK-ն, որը Թուրքիայում արգելված է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Հարձակման կազմակերպիչների հարցում, սակայն, որևէ կասկած չունի Թուրքիայի նախագահ Էրդողանը. նա միանգամից՝ առանց հետաքննության և ոստիկանության հաշվետվության, հայտարարեց, որ քուրդ իրավաբանի սպանության գործում մեղավոր են հենց քրդերը: «Այս դեպքը ցույց է տալիս, որ Թուրքիան ճիշտ է ահաբեկչության դեմ պայքարելու հարցում: Մեր պայքարը կշարունակվի մինչև հաղթական ավարտ», - հայտարարել է Էրդողանը:
Դատելով Թահիր Էլչիի գործունեությունից՝ էրդողանի այս հայտարարությունը ընդհանրապես համոզիչ չէ: Էլչին քրդերի ամենահայտնի պաշտպաններից էր ինչպես Թուրքիայում այնպես էլ միջազգային հարթակներում: Նա եղել է Թուրքիայում մարդու իրավունքների խորհրդատվական խորհրդի անդամ և պաշտպանել է քրդերի իրավունքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Նա հանդիսանում էր քրդական հարցում Էրդողանի վարած քաղաքականության ամենավառ քննադատներից մեկը: Էլչին հոկտեմբերի ձերբակալվել էր ահաբեկչություն քարոզելու մեղադրանքով այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ահաբեկչական կազմակերպություն չէ, այլ՝ «քաղաքական պահանջներով զինված քաղաքական շարժում»: Նա քննադատել էր Անկարայի քաղաքականությունը, որը տարածաշրջանում ռազմական գործողությունների էր հանգեցրել:
Այս ֆոնին, իհարկեն Էրդողանի պնդումները, թե քրդերն են սպանել Էլչիին բավականին անլուրջ են հնչում: Քուրդ հայտնի փաստաբանի սպանության կապակցությամբ ավելի «խելամիտ» հայտարարությամբ հանդես եկավ երկրի «առաջին դեմքը»՝ Ահմեդ Դավութօղլուն: Վերջինս մասնավորապես հայտարարել է, որ «հանցագործությունը չբացահայտված չի մնա»:
Դավութօղլուի արձագանքն, ի տարբերություն Էրդողանի արձագանքի, կարելի ադեկվատ համարել, սակայն նրա խոսքերը ևս վստահություն չեն ներշնչում: Բոլորս հիշում են 2007 թվականին Թուրքիայի մեկ այլ «խնդրահարույց» ազգային փոքրամասնության հայտնի ներկայացուցչի՝ «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: Չնայած, որ մարդասպանը պատասխանատվության է ենթարկվել՝ դատապարտվելով ցմահ ազատազրկման, սակայն մինչ այժմ դատավարությունը շարունակվում է, սպանության կազմակերպիչները դեռևս բացահայտված չեն:
Հետաքրքրիր է, որ ինչպես հայ լրագրողի, այնպես էլ քուրդ իրավաբանի սպանությունը թուրքական հասարակությում բուռն արձագանք առաջացրեց: Սակայն, ինչպես երևում է իշխանությունների պահվածքից, նույնիսկ խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակը Էրդողանի մոտ իր իշխանության նկատմամբ վստահություն չի ձևավորել: