Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:
Այսօր՝ նոյեմբերի 30-ն, Փարիզում մեկնարկել է Կլիմայական փոփոխությունների ՄԱԿ Համաժողովը:
Դեկտեմբերի 1-ին տեղի է ունենալու նաև Միջազգային ֆինանսական կառույցների (IFIs (International financial institutions)) և Եվրահանձնաժողովի համատեղ նիստը՝ ուղղված համագործակցությանը ԵՄ ընդլայնման և հարևանության տարածաշրջաններում:
Դեկտեմբերի 1-ին ԵՄ Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կհանդիպի Ուկրաինայի ԱԳ նախարար Պավլո Կլիմկինին:
Նույն օրը կայանալու է նաև Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի, Ուկրաինայի ԱԳ նախարար Պավլո Կլմկինի և ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մակմստրոմի հանդիպումը՝ Ուկրաինա-ԵՄ ԽՀԱԱՀ ուժի մեջ մտնելու վերաբերյալ եռակողմ բանակցությունների շրջանակներում:
Դեկտեմբերի 1-ին տեղի կունենա նաև ՆԱՏՕ Արտգործնախարարների հանդիպումը Բրյուսելում:
Դեկտեմբերի 3-4-ին Բելգրադում գումարվելու է ԵԱՀԿ նախարարների խորհրդի ամենամյա նիստը:
Դեկտեմբերի 3-ին Կիևում կանցկացվի Սահմանադրական փոփոխությունների բարձր մակարդակի համաժողով: