Փարիզում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը ընթանում է փակ դռերի հետևում, հաղորդում է Интерфакс լրատվական գործակալությունը:
Երկու երկրների նախագահների հանդիպումտ տեղի է ունեցել Փարիզում ընթացող կլիմայի խնդիրներով համաժողովի շրջանակներում:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ երկու նախագահների հանդիպման առաջարկություն ամերիկյան կողմը չի հնչեցրել`միևնույն ժամանակ չբացառելով դրա հավանականությունը:
Յուրի Ուշակովի խոսքով`օրերս Անթալիայում կայացած մեծ քսանյակի գագաթնաժողվի շրջանանակներում երկու նախագահների հանդիպումը նույնպես չէր պլանավորվել, սակայն այն, այդուամենայնիվ ,կայացել էր: