Նոյեմբերի 29-ի առավոտից ռուսական դրոշով նավերի համար բարդություններ են առաջացել Բոսֆորի նեղուցն անցնելիս, որը միացնում է Սև ծովն ու Մարմարա ծովը: Այդ մասին հայտնել է ՌԴ Տրանսպորտային ռազմավարությունների կենտրոնը:
Ըստ marinetraffic.com համակարգի, որն առցանց հետևում է նավերի ընթացքին, նոյեմբերի 29-ին ռուսական նավերը զիգզագներով և շրջապտույտներով են ընթացել` երկար սպասելով նեղուց մտնելու թույլտվության, հայտնում է Korrespondent-ը:
Այլ երկրների նավերի ընթացքը սովորականից չի տարբերվել: Ավելի ուշ` նոյեմբերի 29-ի երեկոյան ռուսական նավերն այնուամենայնիվ մտել են Բոսոֆոր:
Նշվում է, որ «Բրատսկ» նավը սպասել է առավոտյան ժամը 10:00-ից մինչև երեկոյան ժամը 19:00-n: «Վոլգոմարտի» շեղումները սկսվել են գիշերվա ժամը 3-ին և շարունակվել են մինչև 17:00-ն: