Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են սիրիական հակամարտության կարգավորումը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մանրամասներով քննարկվել է նաև Սիրիան: Պուտինն ու Օբաման արտահայտվել են քաղաքական կարգավորմամբ առաջ գնալու օգտին», - հայտարարել է Պեսկովը:
Reuters-ի փոխանցմամբ՝ Օբաման հերթական անգամ պնդել է Ասադի՝ Սիրիայի նախագահի պաշտոնը լքելու անհրաժեշտության մասին: