Թուրքիան չի պատասխանի ռուսական պատժամիջոցներին. Դավութօղլու

19:56     30 նոյեմբերի, 2015

Թուրքիայի իշխանությունները պատասխան պատժամիջոցներ չեն սահմանի Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հանդիպումից հետո:

Միևնույն ժամանակ Դավութօղլուն ընդգծել է, որ Անկարան չի պատրաստվում ներողություն խնդրել ռուսական Սու-24 ինքնաթիռի միջադեպի համար:

«Մեր օդային տարածքի և ցամաքային սահմանների պաշտպանությունը ոչ միայն իմ կառավարության իրավունքն է այլ նաև պարտականությունը», - հայտարարել է նա:


© armedia.am