Թուրքիայի իշխանությունները պատասխան պատժամիջոցներ չեն սահմանի Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հանդիպումից հետո:
Միևնույն ժամանակ Դավութօղլուն ընդգծել է, որ Անկարան չի պատրաստվում ներողություն խնդրել ռուսական Սու-24 ինքնաթիռի միջադեպի համար:
«Մեր օդային տարածքի և ցամաքային սահմանների պաշտպանությունը ոչ միայն իմ կառավարության իրավունքն է այլ նաև պարտականությունը», - հայտարարել է նա: