Մոսկվան լրացուցիչ տվյալներ է ստացել, որոնք հաստատում է, որ ԻՊ վերահսկողության տակ գտնվող հանքավայրերից արդյունաբերական մասշտաբի նավթը շարունակում է անցնել Թուրքիայի տարածք: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը, փոխանցում է gazeta.ru-ն:
«Մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ մեր ինքնաթիռը խոցելու որոշումը պայմանավորված է եղել Թուրքիա նավթ հասցնելու ճանապարհները պաշտպանելու անհրաժեշտությամբ»,- հայտարարել է նախագահը: Պուտինի խոսքերով՝ սիրիական թուրքմենների պաշտպանությունը միայն պատրվակ է: