Արևմտաաֆրիկյան Բուրկինա-Ֆասո պետությունում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Մարկ Կաբորեն։ Այս մասին են վկայում ընտրական հանձնաժողովի տվյալները, փոխանցում է Reuters-ը։
2014 թվականի հոկտեմբերից՝ նախագահ Բլեզ Կոմպաորեի տապալումից հետո, պետության ղեկավարի լիազորությունները կատարել է ՄԱԿ-ում երկրի նախկին դեսպան Միշել Կաֆանդրոն։
Բլեզ Կոմպաորեն երկիրը ղեկավարում էր 1987 թվականից։