ԱՄՆ պետդեպը երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 30-ին, հասանելի է դարձրել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակագրության ևս ավելի քան 5 հազար էջ՝ նրա անձնական էլեկտրոնային փոստից: Ինչպես նախկինները, նոր նամակները ևս հղված են եղել ինչպես անձամբ Քլինթոնից, այնպես էլ նրան հասցեագրված, հաղորդում է TACC-ը:
Տեղի ԶԼՄ-ների վկայությամբ՝ այդ 5 հազարից միայն 6 տոկոսում են առկա տեղեկություններ, որոնք ենթակա չէին բարձրաձայնման: Այս անգամ էլեկտրոնային նամակներում հիմնականում Քլինթոնի նամակագրությունն է պետդեպի աշխատակիցների հետ, սակայն որոշները նախատեսված են եղել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյերի, ինչպես նաև Սիդնեյ Բլյումենթալի համար՝ հայտնի ամերիկացի քաղտեխնոլոգ, ով աշխատել է ինչպես Հիլարիի, այնպես էլ նրա ամուսնու հետ: Այդ նամակներում խոսքը Հյուսիսային Իռլանդիայում խաղաղ բանակցությունների մասին է: