Թուրքիայի խորհրդարանը վստահության քվե է հայտնել երկրի նոր կառավարությանը, փոխանցում է ТАСС-ը: Թուրքիայի 64-րդ կառավարությունը ձևավորել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Նոր կառավարության հաստատման օգտին քվեարկել է խորհրդարանի 550 պատգամավորներից 315-ը:
Նոյեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը հաջողվեց վերադարձնել միայնակ կառավարություն կազմելու իրավունքը: Ներկայիս կառավարությունը, Սահմանադրության համաձայն, պետք է աշխատի առաջիկա 4 տարիներին: