Հռոմի պապ ՖրանցիսկՈսը, ով նախօրեին ավարտել է իր առաջին հովվապետական այցն Աֆրիկա, հայտարարել է, որ հաջորդ արտասահմանյան այցը կատարելու է Մեքսիկա՝ առանց նշելու այցի ժամկետները:
Լրագրողների հետ զրույցում Ֆրանցիսկոսը նաև հաստատել է, որ Հայաստան այցելության հրավեր է ստացել: «Ես դա խոստացել եմ երեք պատրիարքներին», - նշել է նա՝ հավելելով, որ չնայած խոստացել է, սակայն չգիտի կկարողանա դա կատարել, թե՝ ոչ:
Հռոմի պապը, ով երկու շաբաթից կդառնա 79 տարեկան, իր այցելությունները կազմակերպում է այն քաղաքներ, որտեղ Հռոմի պապերը չեն եղել: