ԵԱՏՄ-ի և Հարավային Կորեայի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքը:
Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին Սեուլում: Հուշագրի հիման վրա ստեղծվելու է ԵԱՏՄ-Կորեա համագործակցության մշտական գործող մեխանիզմ: «Մենք հատուկ հարթակ են ստեղծում՝ առևտրա-տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակի քննարկման համար: Դրանց թվում են և՜ առևտրի զարգացմանն ուղղված միջոցները, և՜ տեխնիկական կարգավորումը, և՜ տարիֆային ու ոչ տարիֆային միջոցները, և՜ իննովացիոն ու ներդրումային ակտիվության բարձրացումը»,- ասել է ԵԱՏՀ նախարար Անդրեյ Սլեպնևը:
Նաև մեկնարկ է տրվել ԵԱՏՄ և Կորեայի միջև համագործակցության խորացմանն ուղղված հատուկ հետազոտությանը: