Գերմանիան զորակազմ կուղարկի ԻՊ-ի դեմ պայքարի համար

13:59     1 դեկտեմբերի, 2015

Գերմանիայի նախարարների կաբինետը հավանություն է տվել երկրի զինված ուժերի` Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական առաքելությանը մասնակցելու առաջարկին։   gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի իշխանությունները մտադիր են 1.200 զինվոր ուղարկել Սիրիա։

Խորհրդարանի ստորին պալատն այս հարցի շուրջ քվեարկություն կանցկացնի չորեքշաբթի օրը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիան պատրաստվում է հետախուզական ինքնաթիռների միջոցով աջակցել դաշնակից Ֆրանսիային սիրիական տարածքում իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում։


© armedia.am