Լիբանանը հայտարարել է ԻՊ հետ բանակցելու պատրաստակամության մասին

18:16     1 դեկտեմբերի, 2015

Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են «Իսլամական պետության» գրոհայինների հետ բանակցություն սկսել լիբանանացի զինվորականներին ազատ արձակելու հարցի շուրջ, հայտնում է Reuters-ը:

Ինչպես նշել է Լիբանանի անվտանգության ուժերի ղեկավար գեներալ-մայոր Աբբաս Իբրահիմը, 2014 թվականի օգոստոսից ԻՊ պատանդ է պահում 9 լիբանանցի զինծառայողի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիբանանը պատանդների փոխանակում է իրականացրել «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման հետ: Նշվում է, որ պատանդների թվում է եղել նաև «Իսլամական պետության» առաջնորդ ալ Բաղդադիի նախկին կինը՝ Սաջա Դուլայմին:


© armedia.am