Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթը:
Երթից առաջ ելույթ ունեցողները հանրահավաքի մասնակիցներին զգուշացրին ուշադիր ու զգոն լինեն, չտրվել սադրանքների, միասնական քայլել, օգնել միմյանց:
Երթը գլխավորում են Հիմնադիր խորհրդարանի անդամները և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Երթն ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ։
Երթի մանսակիցներն իրենց հետ տանում են ՀՀ դրոշները, «Պայքարը կյանք է, անտարբերությունը՝ մահ», «Ազգը կամ տականքը» գրությամբ պաստառներ: