Սիրիական ընդդիմությունը համաձայնել է նահանջել Հոմսից

10:24     2 դեկտեմբերի, 2015

Սիրիական իշխանություններն ընդդիմության հետ համաձայնեցրել են Հոմս քաղաքից զինված միավորումների նահանջի պլանը, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ զինված ընդդիմությունը քաղաքի իր վերահսկողության տակ գտնվող թաղամասերից կհեռանա արդեն հաջորդ շաբաթ:

Սիրիական իշխանությունների և ընդդիմության միջև համաձայնագիրը կնքվել է այն բանից հետո, երբ Հոմսում տեղի է ունեցել ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը՝ աշխարհազորայինների կողմից զենքը հանձնելու և խաղաղ կյանքի անցնելու հնարավորություն տվող փաստաթղթի մշակման նպատակով:


© armedia.am