Թուրքիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են Սիրիայի հետ սահմանի փակման հարցում

16:32     2 դեկտեմբերի, 2015

ԱՄՆ-ը և Թուրքիան համաձայն են Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի լիարժեք փակման անհրաժեշտությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, փոխանցում է РИА Новости -ն։

«Միասին կաշխատենք դրա վրա, պատրաստվում ենք անհրաժեշտ խորհրդակցություններ անցկացնել մեր զինվորականների միջև՝ դա անելու համար»,- Բրյուսելում լրագրողներին հայտնել է Քերին` նշելով, որ խոսքը սահմանի 98 կմ հատվածի մասին է։

Քերիի խոսքերով Թուրքիան հետաքրքրված է երկու ուղղություններով նավթի անօրինական փոխադրումները ու գրոհայինների տեղաշարժը կանխելու մեջ:


© armedia.am