Բրիտանիան ավելացնելու է ԻՊ-ի դեմ օդային հարվածները

16:34     5 դեկտեմբերի, 2015

Բրիտանիան զգալիորեն ավելացնելու է  հարվածներն «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման  դեմ Սիրիայում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք ավելի ուժգին ենք հարվածելու նրանց ուղղությամբ: Մենք (կառավարությունը) խնդրում ենք ձեզ (ռազմական ուժերին) հարվածել ահաբեկիչների հրամանատարական կենտրոններին և նրանց եկամտի աղբյուրներին », - ասել է Ֆելլոնը:

Միջազգային կոալիցիայի շրջանակներում Իրաքում ԻՊ-ի դեմ գործողություններ իրականացնելը Մեծ Բրիտանիան սկսել է 2014 թվականից:  Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Միացյալ Թագավորության ռազմաօդային ուժերի նպատակը Սիրիայի արևելքում գտնվող նավթային տարածքների օբյեկտներն են:  


© armedia.am