Գալուստ Սահակյան. «Ես ռոմանտիկ չեմ»

12:50     6 դեկտեմբերի, 2015

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկել է հանուն սկզբունքների: Հարցին, թե սահմանադրական բարեփոխումների նախագիծն անցնի, նոր Հայաստանո՞ւմ են արթնանալու, ԱԺ նախագահը պատասխանեց, թե ինքը ռոմանտիկ չէ։

«Սահմանադրություններն ընդամենը հնարավորություններ են տալիս, մյուսն արդեն  աշխատանքն է, որն իրագործվում է ժողովրդի հետ համատեղ»,-ասաց նա:

Իսկ թե չի կարծում, որ իրենց իշխանության տարիներին սոցիալական վիճակն ավելի է վատացել, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մարդիկ կան, որոնք սև ակնոց են հագնում, մարդիկ էլ կան՝ գունավոր, իսկ իմ աչքերը շատ վճիտ են և ապագայի նկատմամբ շատ պրագմատիկ և նաև այսօրվա»:

ԱԺ նախագահը նշեց, թե ինչպիսին էլ լինի ընտրության արդյունքը, դա ժողովուրդն է վճռողը: «Իսկ ժողովրդի վճռին կարելի է տոնել»,-ասաց նա:

 


© armedia.am