Րաֆֆի Հովհաննիսյանը պատռել է քվեաթերթիկը և գցել քվեատուփի մեջ

14:58     6 դեկտեմբերի, 2015

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Նորք Մարաշի 157 դպրոցում գտնվող ընտրատեղամասում ժամը տասնմեկին իր քաղաքացիական պարտքը կատարեց:

Նա մենակ էր եկել քվեարկության, և քվեաթերթիկը լրացնելուց, ծրարի մեջ դնելուց հետո, պատռեց այն երկու մասի և գցեց քվեատուփի մեջ՝ ասելով «Հանուն Հայաստանի Հանրապետության»:

Լրագրողների հետ զրույցում նա պատճառաբանեց իր արարքը` որպես իր մերժողականության դրսևորում:


© armedia.am