Ժամը 14:00-ի դրությամբ ընտրողների 24.6 տոկոսն է մասնակցել քվեարկության

14:12     6 դեկտեմբերի, 2015

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  (ԿԸՀ) տվյալներով, ժամը 14-ի դրությամբ ընտրողների 24.6 տոկոսն է մասնակցել քվեարկության։ Ըստ հանձնաժողովի, ընտրություններին ամենաակտիվը մասնակցում են սյունեցիները, ապա Արարատի ու Վայոց Ձորի մարզի բնակիչները։

Հանձնաժողովի տվյալներով, երևանցիների 23.24 տոկոսն է մասնակցել քվեարկության։

Նշենք, որ հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը։


© armedia.am