Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասնակցության ցուցանիշները, որոնց համաձայն, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 50.51 տոկոսը, կամ՝ 1,296,368 ընտրող:
Չնայած ողջ օրվա ընթացքում հանրաքվեին ամենաակտիվը մասնակցում էին Սյունիքի մարզի ընտրողները, սակայն օրվա վերջում առաջնությունը զիջեցին Արարատի մարզի ընտրողներին: Այստեղ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 66.33 տոկոսը: Ամենապասիվը քվեարկել են Շիրակի մարզի և Երևանի ընտրողները՝ համապատասխանաբար 41.28 և 45.93 տոկոս:
ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 2,566,730 ընտրող:
Ստորև ներկայացնում ենք քվեարկության մասնակիցների վերաբերյալ նախնական տեղեկատվությունն ըստ մարզերի:
| Մարզը | Մասնակցությունը՝ %-ով |
| Երևան | 45.93 |
| Արագածոտն | 53.26 |
| Արարատ | 66.33 |
| Արմավիր | 55.63 |
| Գեղարքունիք | 52.69 |
| Լոռի | 46.23 |
| Կոտայք | 52.24 |
| Շիրակ | 41.28 |
| Սյունիք | 61.02 |
| Վայոց ձոր | 57.96 |
| Տավուշ | 48.3 |