Հանրաքվեի քվեարկությունն ավարտվեց. սկսվել է քվեների հաշվարկը

20:19     6 դեկտեմբերի, 2015

Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 20։00-ին փակվել են 1997 ընտրատեղամասերի դռները, քվեարկությունն ավարտվել է և քիչ հետո սկսվելու է քվեաթերթիկների հաշվարկը:

Ժամը 17-ի դրությամբ քավեարկությանը մասնակցել էր  1 մլն 5 հազար 333 քաղաքացի, որոնցից Երևանում՝ 305368 քաղաքացի:

Ընտրությունների մասնակիցների նախնական տվյալները հայտնի կլինեն ժամը 21-ից հետո:

Ոստիկանության տվյալներով, ընտրացուցակներում ընտրողների թիվը  2 մլն 550 հազար 323 մարդ է:


© armedia.am