Ոստիկանությունը փակել է «Նոր Հայաստան» ճակատի երթի մասնակիցների ճանապարհը դեպի ԿԸՀ

22:00     6 դեկտեմբերի, 2015

Ոստիկանները մի քանի շարքով պատ կազմած փակել են  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի մասնակիցների ճանապարհը և թույլ չեն տալիս առաջ շարժվել դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք:

«Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը բարձրախոսով Ոստիկանությանը խնդրեց թույլ տալ մոտենալ ԿԸՀ շենքին և իրենց պահանջը հնչեցնել, նշելով, որ, հակառակ դեպքում, ստիպված են լինելու սպասել այնտեղ այնքան, մինչև որ ԿԸՀ շենքից ինչ-որ մեկը մոտենա իրենց ու լսի իրենց պահանջները:

Ցուցարարները հանդես են եկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու կոչերով:


© armedia.am