Հանրաքվեն անցկացվել է միջազգային չափանիշներին համապատասխան. ԱՊՀ դիտորդներ

13:00     7 դեկտեմբերի, 2015

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքն Ակրամշո Ֆելալիևի ղեկավարությամբ դիտարկած ԱՊՀ ՄԽՎ դիտորդներն այսօր հանդիպեցին լրագրողների հետ: Նրանց գնահատականով, այն տեղամասերում, որտեղ իրենք եղել են, հանրաքվեն անցկացվել է միջազգային չափանիշներին համապատասխան, այն արտահայտել է ժողովրդի կամքը:

«Քարոզարշավի մթնոլորտը եղել է ազատ, իսկ հանրաքվեի քվեարկությունն անցել է հանգիստ: Ամեն ինչ անցել է օրինականության սահմանում ու խաղաղ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար Սլաբադա Ալեքսանդրովիչը:

Նրա խոսքերով՝ մինչև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն փոփոխություններին դեմ և կողմ ներկայացուցիչները կարողացել են օգտվել հեռուստաեթերից, եղել են քննարկումներ, հանրահավաքներ:

Հիշեցնենք, որ ԱՊՀ դիտորդները դեկտեմբերի 6-ի նախօրեին հանդիպումներ են ունեցել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:


© armedia.am