Հայաստանը համոզիչ արդյունք է արձանագրել սահմանադրական հանրաքվեում. Կոնստանտին Կոսաչով

13:46     7 դեկտեմբերի, 2015

Հայաստանը «համոզիչ արդյունք է» արձանագրել սահմանադրական հանրաքվեում` հաստատելով խորհրդարանական կառավարման անցնելու մտադրությունը: Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային քաղաքականության կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:

«Մասնակցության ցածր ցուցանիշ, բայց համոզիչ արդյունք հօգուտ նախագահի նախաձեռնած բարեփոխման»,-գրել է նա Facebook-յան իր էջում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ Ռուսաստանին մոտ երկիրը խաղաղ և ժողովրդավարական պայմաններում է անցում կատարում իր քաղաքական զարգացման նոր փուլ, «գոնե, այսօրվա դրությամբ (ոչ վաղ անցյալի իրադարձությունները Երևանում դեռ չեն ջնջվել հիշողությունից)»:

«Արդյոք նոր մոդելն ավելի լավ կաշխատի, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Հաջողություն ենք մաղթում բարեկամ ժողովրդին»,-գրել է Կոսաչովը:


© armedia.am