Սիրիայի ԱԳՆ-ն Դեր Զորում հարվածի պատճառով բողոքի նոտա է հղել ՄԱԿ ԱԽ

15:54     7 դեկտեմբերի, 2015

Սիրիայի ԱԳՆ-ն հաղորդել է, որ բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի կողմից Դեր Զորում սիրիական բանակի օբյեկտների ուղղությամբ ավիահարվածների առիթով:  Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ սիրիական բանակի 4 զինծառայող է զոհվել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով: 

«Ավիահարվածը հասցվել են Դեր Զորում սիրիական բանակի զինամթերքի պահեստի ուղղությամբ: Մեր տվյալներով, 4 զինծառայող զոհվել է, 16-ը՝ վիրավորվել: 2 տանկ է վնասվել: Այստեղ գործում էր միջազգային կոալիցիայի ավիացիան»,- ՌԻԱ Նովոստիին հաղորդել է սիրիական ազգային ապստամբության աղբյուրը:


© armedia.am