Իրաքը Գերմանիային խնդրել Է մարզել իր զինվորականներին

19:47     7 դեկտեմբերի, 2015

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին Բաղդադում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ կայացած հանդիպմանը խնդրել Է Գերմանիային ավելացնել օգնությունը Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ մղվող պայքարում, տեղեկացնում Է DPA գործակալությունը:

«Ահաբեկչության սպառնալիքը սպառնալիք Է ոչ միայն Իրաքի, այլև Եվրոպայի համար»,­ - հայտարարել Է ալ Աբադին: Նշենք, որ ներկայում գերմանական զորքերը Իրաքի հյուսիսում ուսուցանում են միայն քուրդ զինծառայողներին: 


© armedia.am