Թուրքիա-Սիրիա սահմանին զինյալների համար «միջանցքը» պահպանվում է. Սպիտակ տուն

10:55     8 դեկտեմբերի, 2015

Թուրքիայի և Սիրիայի սահմանի գրեթե հարյուր կիլոմետրանոց «միջանցքը», որով մաքսանենգ նավթի մատակարարումներ են իրականացվում և տեղաշարժվում են զինյալները, մինչ այժմ փակված չէ: Այս մասին հայտարարել է  Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, տեղեկացնում է TACC­-ը:

«Այդ 98­ կիլոմետրանոց տեղամասը մնում է չպաշտպանված»,­ - ասել է նա՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով թուրք­ սիրիական սահմանը փակելու ԱՄՆ­ նախագահ Բարաք Օբամայի կոչը: Էռնեստը նաև ընդգծել է, որ սահմանը փակելու համար անհրաժեշտ է միայն թուրքական կողմի համապատասխան որոշում:


© armedia.am