ԻՊ-ի առաջնորդը Թուրքիայից տեղափոխվել է Լիբիա. ԶԼՄ-ներ

12:09     9 դեկտեմբերի, 2015

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին Թուրքիայից տեղափոխվել է Լիբիա, ինչի մասին հայտնում է իրանական FARS գործակալությանը՝ իր աղբյուրներին հղումով:

Նշվում է, որ այս տեղափոխությունն անհրաժեշտ է եղել Իրաքի հետախուզական ծառայությունների հետապնդումից խուսափելու համար: Ըստ աղբյուրների՝ իսլամիստ ահաբեկիչների առաջնորդը Լիբիա է հասել երկրի հյուսիսային Սիրտ քաղաքով:

Ավելի վաղ Ալ-Բաղդադին մի քանի անգամ Իրաքից Սիրիա է գնացել, հետո` հետ վերադարձել: Ընթացիկ տարվա նոյեմբերին նա սիրիական Ալբու Քամալ քաղաքից գնացել է իրաքյան Մոսուլ, որտեղից էլ ուղևորվել է Թուրքիա:


© armedia.am