ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԻՊ դեմ պայքարում միջուկային մարտագլխկներով հրթիռներ կիրառելու կարիք չի լինի: Ինչպես տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը՝ Վլադիմիր Պուտինն այդ մասին ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են առաջին հրթիռային հարվածները, որ հասցվել են ԻՊ դիրքերին Միջերկրական ծովում տեղակայված «Դոնի Ռոստով» սուզանավից: «Հերթական անգամ «Կալիբր» թևավորվ հրթիռը ցույց տվեց իր արդյունավետությունը հեռավոր տարածության վրա»,-ասել է Շոյգուն:
Շոյգուն հավելել է, որ հրթիռները գործարկվել են նավի սուզված դիրքից:
«Սա նոր, արդիական և բարձր արդյունավետության, գերճշգրիտ զենք է: Այն կարող է լիցքավորվել ինչպես սովորական մարտագլխիկով, այնպես էլ հատուկ` այսինքն միջուկային մարտագլխիկով: Բնականաբար, ահաբեկիչների դեմ պայքարում դա պետք չէ, հուսով եմ, երբեք էլ պետք չի գա»,-եզրակացրել է Պուտինը:
Շոյգուն ՌԴ նախագահին է ներկայացրել նաև Սու-24-ի խոցման վայրում հայտնաբերված պարամետիկ ինքնագրիչը: «Խնդրում եմ այն դեռ չբացել, դա անել միայն արտերկրի մասնագետների հետ համատեղ, ամեն ինչ գրանցել: Որքան հասկանում եմ, պարամետրիկ ինքնագրիչը մեզ հնարավորություն է տալիս հստակ հասկանալ Սու-24-ի շարժման հետագիծը թռիչքի պահից մինչև անկումը` արագությունը, բարձրությունը, բոլոր շրջադարձերը: Այսինքն, կարող ենք հասկանալ՝ իրոք, որտեղ էր այն գտնվում խոցման պահին և որտեղ է նրան հասցվել դավադիր հարվածը թուրքական ՌՕՈւ կողմից»,-ասել է Պուտինը: Միաժամանկ ՌԴ նախագահը հավելել է, սակայն, որ բացահայտված տվյալները Թուրքիայի գործողությունների նկատմամբ վերաբերմունքը չեն փոխի:
«Իհարկե, մենք ցանկանում ենք ամեն ինչ իմանալ (ինքնագրիչ սարքի բոլոր տվյաները), բայց ինչ էլ իմանանք, հարևան Թուրքիայի իշխանությունների հանդեպ մեր վերաբերմունքը չի փոխվի: Եվս մեկ անգամ կրկնեմ, մենք Թուրքիային վերաբերվում էինք ոչ միայն որպես բարեկամ երկրի, այլև որպես ահաբեկչության դեմ պայքարում դաշնակցի, և ոչ ոք չէր սպասում թիկունքից այդ դավաճանական հարվածը»,- ասել է Պուտինը: