Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ ունի. Կիմ Չեն Ըն

10:28     10 դեկտեմբերի, 2015

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ներկայումս իր երկիրը ոչ միայն ատոմային, այլ նաև ջրածնային ռումբ ունի:

Ինչպես տեղեկացնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, երկրի առաջնորդը զորամասերից մեկում ստուգողական այցի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան վերածվել է «հզոր միջուկային գերտերության, որն ի զորու է միջուկային ու ջրածնային ռումբերով հարվածներ հասցնելու միջոցով պաշտպանել սեփական ինքնիշխանությունը»:


© armedia.am