Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռ հեռու է. Օբամա

10:51     10 դեկտեմբերի, 2015

Իսրայելը և Պաղեստինի Պետությունը պետք է խաղաղ հարաբերություններ հաստատեն: Այս մասին, ինչպես տեղեկացնում է TACC-­ը, ԱՄՆ-­ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Սպիտակ տանն Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հանդիպման ժամանակ:

«Իհարկե, չնայած այն բանին, որ այժմ կայուն խաղաղության հեռանկարները կարող են հեռավոր թվալ, կարևոր է շարունակել ջանքերի գործադրումը»,­ - ասել է Օբաման: Նրա խոսքով՝ անվտանգության ոլորտում Իսրայելին աջակցությունը «ԱՄՆ­-ի արտաքին քաղաքականության գլխավոր սկզբունքներից մեկն է»:

Հրեական պետության նախագահն իր կողմից ընդգծել է, որ Իսրայելը «չի պայքարում իսլամի դեմ»: «Մենք պայքարում ենք նրանց դեմ, ովքեր գաղափարներն օգտագործում են աշխարհում ծայրահեղականության տարածման և անմեղ մարդկանց համար սպառնալիքներ ստեղծելու համար»,­ - նշել է Ռիվլինը:


© armedia.am