Եվրահանձնաժողովը Գերմանիային դատի տալու որոշում է ընդունել՝ ավտոմոբիլային օդորակիչներում բնապահպանական նորմերը խախտելու համար։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը։
«Գերմանիան միջոցառումներ չի ձեռնարկել՝ փակելու եվրոպական շուկայի հասանելիությունն օդորակման համակարգերով մեքենաների համար, որոնք չեն համապատասխանում ԵՄ բնապահպանական նորմերին»,- ասվում է հաղորդագրությունում։
Գերմանիայի դեմ հետաքննությունը սկսվել էր 2014 թվականից։