ՄԱԿ հերթական զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի կառավարությունը պատասխանատվության չի ենթարկել վերջին տարիներին խոշտանգումների համար մեղավորներից ոչ մեկին, չնայած կալանավայրերում կտտանքների մասին հարյուրավոր բողոքներին, ասվում է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:
Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, ՄԱԿ կոմիտեի հերթական զեկույցը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանն ազատ արձակել անարդարացիորեն բանտերում պահվող իրավապաշտպաններին:
«ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն միանգամայն հստակ հայտարարել է, թե որքան տագնապալի է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում: Իշխանությունները պետք է անհապաղ ականջալուր լինեն կոմիտեի խորհուրդներին և արդյունավետ հետաքննություն իրականացնեն խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին բոլոր պնդումների վերաբերյալ»,-ասել է Human Rights Watch-ի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը: