Սաուդյան Արաբիայում առաջին անգամ կին է ընտրվել

18:51     13 դեկտեմբերի, 2015

Սաուդյան Արաբիայում առաջին անգամ ընտրություններ են կայացել, որոնց ժամանակ կանայք ընտրելու և ընտրվելու հնարավորություն են ունեցել։

Սաուդական իշխանությունները հայտնել են, որ Սալիմա Բինթ Հազաբ Ալ-Օթաիբին ընտրվել է Մեքքայի տեղական ինքնակառավարման մարմնում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նշենք, որ Սաուդյան Արաբիայում կանայք անգամ մեքենա վարելու իրավունք չունեն։ Սակայն Աբդուլլահ թագավորի օրոք` 2011 թվականին, հայտարարվեց, որ կանայք այս ընտրություններում քվեարկելու իրավունք են ունենալու։ Այս քայլի նպատակն էր մեծացնել կանանց դերը միապետության հասարակական կյանքում`խրախուսելով համալսարաններում կանանց կրթությունը և զբաղվածությունը։ 


© armedia.am