Գերմանիան ցանկանում է կտրուկ նվազեցնել փախստականների հոսքը երկիր

10:10     14 դեկտեմբերի, 2015

Գերմանիայի իշխանությունները ցանկանում են կտրուկ կրճատել փախստականների հոսքը երկիր: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը փոխանցում է ARD հեռուստաալիքը:

Մերկելը բացատրել է, որ Գերմանիան ստանձնել է պատասխանատվությունն այն մարդկանց համար,  ովքեր «մտածում են իրենց ապագայի մասին», այդ պատճառով էլ իշխանությունները ցանկանում են կտրուկ կրճատել ժամանող փախստականների հոսքը: 

Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել էր, որ իր երկիրը կարող է սկսել մերժել փախստականներին արդեն իսկ սահմանին:


© armedia.am