Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում կարող է բարձրացնել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը

13:48     14 դեկտեմբերի, 2015

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կարող է բարձրացնել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը, սակայն այդ մասին որոշում Մոսկվան դեռ չի կայացրել։ Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

Անցյալ շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ապացույցներ էր ներկայացրել, ըստ որոնց՝ ԻՊ կողմից արդյունահանվող նավթը հասնում է Թուրքիայի տարածք:

 ԱՄՆ-ն հայտարարել է, թե իրենց տվյալներով՝ շատ քիչ քանակությամբ նավթ է հասնում Թուրքիա: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի վարչակազմը խոստովանել է, որ թուրք-սիրիական սահմանի մի շարք շրջաններ փակել չի հաջողվել։


© armedia.am