Արգենտինայում չեղարկվել է արտարժույթի փոխանակման սահմանափակումներ
Արգենտինայի իշխանությունները չեղարկել են երկրում արտարժույթի փոխանակման սահմանափակումներ, որոնք սահմանվել էին 2011 թվականին ազգային արժույթի փոխարժեքը կայուն պահելու համար:
Նշենք, որ նախկինում արգենտինացիները կարող էին պաշտոնապես փոխանակել ամսական 2 հազար դոլարից ոչ ավել՝ ստանալով փաստաթուղթ, որտեղ նշված է, թե որտեղ է իրականացվել փոխանակումը:
Սրա արդյունքում երկրում ձևավորվել էր դոլարի երկու փոխարժեք՝ պաշտոնական(10 պեսո) և սև շուկայի փոխարժեք(15 պեսո): Սահմանափակման վերացման շնորհիվ Արգենտինայում հաստատվել է միասնական փոխարժեք, որն ավելի մոտ է սև շուկայի փոխարժեքին: