ԼՂՀ ՊԲ-ն կասեցրել է դիվերսիոն ներթափանցման 3 փորձ

14:02     17 դեկտեմբերի, 2015

Անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստնաշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, և կորուստներ պատճառելով, ետ շպրտել իրենց ելման դիրքերը:

Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում է թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ:

Ծավալված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը  կուրուստ չի ունեցել:


© armedia.am